Փոթորիկը վերադարձրել է ֆուտբոլիստի նետած գնդակը (տեսանյութ)

22:00 • 07.01.18

Իռլանդացի ֆուտբոլիստ Էանա Օ'Քոնորը ցուցադրել է Եվրոպայում մոլեգնող «Էլեոնորա» փոթորկի ուժը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:

Ինչպես երևում է հրապարակված տեսանյութում, մարզիկը ուժեղ հարված է հասցնում գնդակին, որը օդ է բարձրանում ծովի ուղղությամբ, սակայն կարճ ժամանակ անց վերադառնում է հարվածի սկզբնակետ: Իռլանդացի ֆուտբոլիստն էլ, իր հերթին, մեկ հպումով կանգնեցնում է գնդակը:

«Էլեոնորա» ծովամրրիկը հունվարի 3-ից մոլեգնում է Հյուսիսային Եվրոպայի տարածքում, ինչպես նաև հասել է արևմտյան շրջաններ: Տարերային աղետի հետևանքով 3 մարդ է մահացել:

 

Տեսանյութն այստեղ։