Պապուա Նոր Գվինեայում հրաբխի ժայթքման պատճառով տարհանել են կղզիներից մեկի մոտ 600 բնակչի (տեսանյութ)

12:54 • 07.01.18

Պապուա Նոր Գվինեայի իշխանությունները տարհանել են Կադովար կղզում բնակվող մոտ 600 մարդու այն բանից հետո, երբ սկսվել է 365 մետր բարձրություն ունեցող համանուն հրաբխի ժայթքցումը, հայտնում է Reuters գործակալությունը:


Հրաբուխը սկսել է ակտիվության նշաններ ցույց տալ ուրբաթ՝ մինչև մոտ 2 133 մետր բարձրության մոխիր դուրս նետելով: Կիրակի օրվա կեսին ակտիվությունն ուժեղացել է:


Հրաբխի ակտիվության նշաններ վերջին անգամ նկատվել են 40 տարի առաջ:


Իշխանությունները տարհանել են տեղի բնակիչներին հարևան կղզիներ և խորհուրդ են տվել նավերին չմոտենալ կղզուն:


Այժմ որոշ տվյալներով՝ Կադովարի տարածքի մոտ 50 տոկոսը ծածկված է լավայով: