Կա՛մ գազը պետք է էժանացնեն, կա՛մ մինիմալի շեմը փոխենք. եթե մինիմալը 700 դարձնենք, ձեռք կտա. տաքսու վարորդները՝ գազի թանկացման մասին (տեսանյութ)

19:10 • 08.01.18

Հայաստանում հեղուկ գազը թանկացել է 20-30 դրամով. նախկին 180-190 դրամի փոխարեն` այժմ տարբեր գազալցակայաններում 1 խմ գազի սակագինը կազմում է 200-210 դրամ:

Տաքսու վարորդների խոսքով՝ ամեն մի լիցքավորման դեպքում 600-1000 դրամի տարբերություն է լինում՝ կախված գազաբալոնի չափից և գազալցակայանից:

«Արդեն գներն էլ պետք է թանկացնենք։ Կա՛մ գազը պետք է էժանացնեն, կա՛մ մինիմալի շեմը փոխենք: Երեք անգամ թանկացավ, բայց մինիմալը մնում է 600 դրամ: Երևի որ մինիմալը 700 սարքեն ձեռք կտա, կփակի մեկը մյուսին»,- ասաց տաքսու վարորդներից մեկը:

Իսկ երթուղային տաքսու դեպքում արդեն թանկացումը մեկ լիցքավորման ժամանակ 1000-1500 դրամի տարբերություն է տալիս: Երթուղայինը վարորդը նշում է, որ եթե նախկինում գազաբալոնի ամբողջական լիցքավորման համար 5500- 6000 դրամ էր վճարում, ապա թանկացումից հիմա 7000-7500 է դրամ է լինում:

«Խցանումների մեջ էլ եթե ընկնում ես, ծախսը շատանում է: Նախկինում օրական վաստակում էինք մոտավորապես 3000 դրամ, իսկ հիմա 1500, 2000, 2500: Վիճակախաղի նման բան է երթուղային տաքսի քշելը, մեկինը շահում է, մյուսինը չի շահում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: