Մեծ Բրիտանիայում նշանակվել է Պահպանողական կուսակցության նոր ղեկավարը
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր ղեկավար է ընտրել միգրացիայի հարցերով նախարար Բրենդոն Լյուիսը։ Այս մասին ասվում է երկրի վարչապետ Թերեզա Մեյի Twitter֊ում։
Հայտնի է, որ Լյուիսն այս պաշտոնում կփոխարինի հրաժարական տված Պատրիկ Մաքլոհլինին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունվարի ութին Թերեզա Մեյը կհայտարարի նախարարների կաբինետում անցկացվելիք փոփոխությունների մասին։
Ինչպես նշում է Gazeta.ru֊ն, սպասվում էր, որ իրենց պաշտոններից հեռացված մի շարք նախարարների փոխարեն նոր պաշտոնյաներ կհայտնվեն, սակայն արտաքին և ներքին գործերի, ֆինանսների և Brexit֊ի հարցերով նախարարները կմնան իրենց պաշտոններում։










