Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պոռնոգրաֆիական բովանդակությամբ կայքեր մտնելու ավելի քան 24 հազար փորձ արձանագրվել

19:18 • 08.01.18

Անցած տարվա հունիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայի խորհրդարանում արձանագրվել է պոռնոգրաֆիական բովանդակությամբ կայքեր մտնելու փորձերի ավելի քան 24 հազար դեպք։ Այս մասին հայտնում է The Guardian֊ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ամեն օր խորհրդարանի ցանցին միացած համակարգիչներից և այլ սարքերից մոտ 160 հարցում է ուղարկվել «մեծահասակների համար» կայքեր մտնելու համար։

Նշվում է, որ համակարգչային ցանցերի և համացանցի հասանելիության համար պատասխանատու խորհրդարանի աշխատակիցները հայտնել են, որ փորձերի մեծ մասը կանխատեսված չէր, իսկ խորհրդարանի ցանցից պոռնոգրաֆիական կայքեր մտնելու գործառույթն արգելափակված է։