Նյու Յորքում հրդեհ է բռնկվել Թրամփին պատկանող շքեղ երկնաքերում (լուսանկարներ, տեսանյութ)

17:31 • 08.01.18

Նյու Յորքում գտնվող Trump Tower շքեղ երկնաքերի տանիքին հրդեհ է բռնկվել, հայտնում է NBC-ն՝ մանրամասնելով, որ դրա համար պատճառ կարող էր դառնալ էլեկտրալարերի կարճ միացումը:

Համացանցում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է շինության տանիքից խիտ ծուխ բարձրանում, սակայն բուն կրակը չի նկատվում: Այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջները:

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Աղբյուրը հավելում է, որ ինքը՝ Թրամփը, շինությունում չի եղել:

 

 

   

Fast work: Firefighters arrived on the scene (above) along with members of the NYPD at around 7am