Հունգարիայի վարչապետը փախստականներին «մահմեդական զավթիչներ» է անվանել
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտն ապագայում չի ընդունի փախստականներ: Այդ մասին նա պատմել է գերմանական Welt թերթին, հայտնում է lenta.ru-ն:
«Մենք կարծում ենք, որ մահմեդականների մեծ մասը պարտադիր հանգեցնում է զուգահեռ հասարակությունների: Մենք այդ մարդկանց չենք դիտարկում որպես փախստականներ, մենք նրանց մեջ տեսնում ենք մահմեդական զավթիչների: Բազմամշակութայնությունը միայն պատրանք է»,- ասել է նա:
Օրբանը բազմիցս հայտարարել է, որ փախստականները վտանգ են ներկայացնում եվրոպական պետությունների համար: Բացի այդ, նա նշել է, որ անհրաժեշտ է ամրապնդել Եվրամիության արտաքին սահմանները՝ նոր միգրացիոն ճգնաժամից խուսափելու համար:










