Իրանական նավթ տեղափոխող տանկերը շարունակում է այրվել Չինաստանի ափերի մոտ (տեսանյութ)
Չինաստանի արևելյան ափամերձ շրջանում շաբաթ երեկոյան չինական նավի բախված նավթ տեղափոխող իրանական տանկերը երկրորդ օրն է՝ շարունակում է այրվել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ծովափնյա անվտանգության պաշտոնական ներկայացուցչին:
Փրկարար ծառայությունները փորձում են մարել կրակը:
Հաղորդվում է, որ տանկերում հայտնաբերվել է կորած համարվող անձնակազմի 32 անդամներից մեկի մարմինը: Այդ տեղեկությունը հաստատել են իրանցի և չինացի պաշտոնյաները:
«Շանհայի և Պեկինի կառավարության պաշտոնատար անձինք ամեն կերպ փորձում են փրկել կորած անձնակազմի անդամներին»,- ասել է Շանհայում Իրանի գլխավոր հյուպատոսը:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, վկայակոչելով փրկարարական թիմից փորձագետների, երկուշաբթի հաղորդել է, որ մտահոգություններ կան, որ տանկերը կարող է պայթել և խորտակվել:
Ավելի վաղ Իրանի նավթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ տանկերը, որը վարձել էր կորեական Hanwha TOTAL Co ընկերությունը, նավթ ու գազախտուցք էր տեղափոխում, որը պատկանում է Իրանի Ազգային նավթային ընկերությանը: Չինական նավի հետ բախման հետևանքով տանկերը բռնկվել է:










