Հորդանանում ձերբակալվել են ԻՊ-ի 10-ից ավելի աջակիցներ, որոնք պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել

16:51 • 08.01.18

Հորդանանյան հատուկ ծառայություններն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոշոր ահաբեկչություն են կանխել և ձերբակալել 17 մարդու: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Հաղորդագրության համաձայն՝ ահաբեկիչները պատրաստվում էին միաժամանակ մի քանի հարձակում իրականացնել 2017 թվականի նոյեմբերին՝ թագավորությունում իրավիճակն ապակայունացնելու համար:


Հաղորդվում է, որ ուժայինները ձերբակալվածներից առգրավել են զենքի պաշարներ և այլ նյութեր, որոնք նրանք պատրաստվում էին օգտագործել հարձակումների համար: Ինչպես ցույց է տվել հետաքննությունը, որպես թիրախ ահաբեկիչները դիտարկում էին զինվորական և ոստիկանական անցակետերը և առևտրի վայրերը:


Ձերբակալվածներին առաջադրվել են մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ ահաբեկչության նպատակով գաղտնի դավադրության և ահաբեկչական խմբավորման գաղափարախոսության տարածման համար: