Կրասնոդարի երկրամասում կազակ ատամանը սպանել է 2 հայի
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Լադոժսկայա բնակավայրի «Օգոնյոկ» սրճարանում ինքնաձիգով զինված տղամարդը սպանել է տեղի հայկական համայնքի երկու ներկայացուցչի՝ Ռոման Սիրակոսյանին և Արտյոմ Միրզոյանին, ինչպես նաև երկրամասի գնչուական համայնքից Նիկոլայ Կուզմենկոյին, հայտնում է rusarminfo.ru-ն:
Երեք տղամարդու սպանության համար կասկածվողը ձերբակալվել է տաք հետքերով: Նա կազակական համայնքի ատաման, 33-ամյա Ալեքսանդր Սիտավիչուսն է:
Տեղական «Յասնո» պարբերականի հաղորդմամբ՝ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած միջադեպից հետո բնակավայրում իրավիճակը սրվել է, ինչի առնչությամբ Ուստ-Լաբինսկի շրջանի ղեկավար Նիկոլայ Արտյուշչենկոն հանդիպել է հայկական և գնչուական համայնքների ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկել միջէթնիկ թշնամությունը կանխելու միջոցները:
Սպանության կասկածանքով ձերբակալված Ալեքսանդր Սիտավիչուսը գտնվում է մեկուսարանում:
Սպանության պատճառները պարզելու համար անցկացվում է հետաքննություն:










