Մակրոնը Չինաստանի ղեկավարին որոշել է հեծելազորային նժույգ նվիրել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստան այցի ժամանակ որոշել է յուրօրինակ նվեր մատուցել Չինաստանի ղեկավար Սի Ձինփինին, գրում է gazeta.ru-ն:
Մակրոնը որոշել է Ձինփինին 8-ամյա հեծելազորային նժույգ նվիրել, որը տեղ էր գտել իր նախագահական հեծելազորային կորպուսում:
Ֆրանսիայի նախագահն «իմաստալից» նվերների մեծ սիրահար է: Այս նվերի ընտրությունն էլ, պարզվում է, պատահական չի եղել. հայտնի է, որ 2014 թվականին Փարիզ այցի ժամանակ Չինաստանի ղեկավարին հիացրել էր այն փաստը, որ նրան ուղեկցել է 104 ֆրանսիացի ձիավոր:
Նշենք, որ Մակրոնը Չինաստան է մեկնել եռօրյա այցով: Երկու երկրների առաջնորդները պատրաստվում են քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու մի շարք բիզնես ծրագրեր:










