ՌԴ-ն կարող է դուրս գալ ԱՀԿ-ից` Եվրամիության հայցի պատճառով

09:50 • 08.01.18

Ռուսաստանը կարող է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից՝ ՌԴ-ից տարեկան մոտ 1,4 միլիարդ եվրո պահանջելու մասին Եվրամիության հայցի բավարարման դեպքում: Այդ մասին հայտարարել ՌԴ Դաշնային խորհրդի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Կալաշնիկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նրա խոսքով՝ Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու փաստը հակասում է միջազգային կազմակերպության սկզբունքներին:


«Եվրամիության հայցի բավարարման դեպքում մենք հավանաբար կսահմանափակենք մեր մասնակցությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, հնարավոր է՝ ամբողջությամբ»,- ասել է խորհրդարանականը:


Ավելի վաղ Politico թերթը հայտնել էր, որ Եվրամիությունը հայտարարել է Ռուսաստանից տարեկան 1,39 միլիարդ եվրո վճարում պահանջելու մտադրության մասին՝ խոզի մսի ներկրման սահմանափակումների պատճառով:  ԵՄ պահանջն արդեն փոխանցվել է արբիտրաժային դատարան, որը որոշում կկայացնի հայցի արդարության մասին: