Տյումենում մարվել է բնակելի շենքում բռնկված հրդեհը
Տյումեն քաղաքի ինը հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում է РИА Новости֊ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի ծառայությանը։
«Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 1․500 քառակուսի մետր․․․ Ներկա պահին հրդեհը մարվել է», ֊ ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ բնակելի շենքից տարհանվել է 160 և փրկվել 24 մարդ։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 24 միավոր տեխնիկա և արտակարգ իրավիճակների ծառայության 110 աշխատակից։
Աղբյուրի հաղորդմամբ՝ բոլոր տուժած բնակիչները կտեղակայվեն հյուրանոցում։ Հրդեհի հանգամանքները պարզվում են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տյումենում հրդեհ է բռնկվել ինը հարկանի բնակելի շենքի դիմային հատվածում, ինչի հետևանքով տարհանվել է ավելի քան 130 մարդ։










