Տյումենում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 130 մարդ
Տյումեն քաղաքում հրդեհ է բռնկվել ինը հարկանի բնակելի շենքի դիմային հատվածում, ինչի հետևանքով տարհանվել է ավելի քան 130 մարդ։
Այս մասին հայտնում է РИА Новости֊ն՝ հղում անելով իր աղբյուրին։
«Օլիմպիյսկայա փողոցում հրդեհվում է ինը հարկանի բնակելի շենքի դիմային հատվածը։ Հրդեհի մակերեսը կազմում է 700 քառակուսի մետր», ֊ հաղորդել է աղբյուրը։
Նշվում է, որ հրդեհի պատճառները պարզվում են։










