Արայիկ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը

11:19 • 09.01.18

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Արայիկ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը:

Tert.am-ի հարցին, թե ի՞նչ վիճակում է գտնվում Արայիկ Խանդոյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ նա դադարեցրել է հացադուլը. «Արայիկ Խանդոյանը հունվարի 8-ի երեկոյան դադարեցրել է հացադուլը»:

Նշենք, որ Արայիկ Խանդոյանը հացադուլ էր հայտարարել 2017-ի դեկտեմբերի 29-ին, հայտնելով, որ այդ կերպ իր աջակցությունն է հայտնում ՊՊԾ գունդը զավթելու և սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, ովքեր ևս հացադուլ են հայտարարել և դեռ շարունակում են: