Սեուլը Փհենյանին առաջարկել է պատերազմի պատճառով իրարից բաժանված ընտանիքների անդամների հանդիպում կազմակերպել

10:20 • 09.01.18

Հարավային Կորեայի իշխանությունները դիմել են հարևան Հյուսիսային Կորեային՝ առաջարկելով փետրվարին կազմակերպել 1950-1953թթ. Կորեական պատերազմի պատճառով իրարից բաժանված ընտանիքների անդամների հանդիպումը:

Ինչպես նշում է tass.ru-ն, այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի վերամիավորման նախարարության ներկայացուցիչը:

Նա մանրամասնել է, որ սահմանային Պհանմունջոմ բնակավայրում հյուսիսկորեական կողմի հետ բանակցությունների շրջանակում առաջարկվել է հանդիպումը կազմակերպել լուսնային օրացույցով Նոր տարվա օրը՝ փետրվարի 16-ին:

Բացի այդ, Սեուլն առաջարկել է մոտ ապագայում բանակցություններ կազմակերպել երկու երկրների ռազմական հրամանատարությունների ներկայացուցիչների միջև՝ Կորեական թերակղզում ստեղծված լարվածությունը թուլացնելու նպատակով: