Փոքրիկ արքայադուստր Շառլոթն առաջին անգամ մանկապարտեզ է գնացել (լուսանկարներ)

12:04 • 09.01.18

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 2-ամյա արքայադուստր Շառլոթը, առաջին անգամ մանկապարտեզ է հաճախել:

Ինչպես նշում է BBC-ն, նախքան մանկապարտեզ գնալը փոքրիկի մայրը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, դստերը լուսանկարել է Քենսինգտոնյան պալատի աստիճաններին:

Աղբյուրը մանրամասնում է, որ բրիտանական գահի ժառանգորդների թվում 4-րդը համարվող արքայադուստրը հաճախում է Ուիլքոքս մանկապարտեզ, որտեղ օրվա առաջին կեսն անցկացնելու վարձը մի կիսամյակի համար 3.000, իսկ օրվա 2-րդ կեսը մնալու համար՝ 1.800 ֆունտ ստերլինգ է:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Քեյթ Միդլթոնը լույս աշխարհ կբերի 3-րդ երեխային: Նրա առաջնեկը՝ արքայազն Ջորջը, լույս աշխարհ է եկել 2013թ.:

Принцесса Шарлотта

Принцесса Шарлотта

 

Արքայազն Ջորջը նորածին Շառլոթի հետ

 

Картинки по запросу prince george with sister

Картинки по запросу prince george with sister

Похожее изображение