Գործարար Արա Սարգսյանն ընդգրկվել է Մորդովիայի «պետպատվերի թագավորների» ցանկում

15:43 • 10.01.18

Ռուսաստանաբնակ Արա Սարգսյանի «Ռոսստրոյկոմ» («Росстройком») ընկերությունն ընդգրկվել է Մորդովիայի «պետպատվերի թագավորների» ցանկում: Նրա ընկերությունը կկառուցի մոտ կես միլիարդ ռուբլու շենքեր, գրում է Rusarminfo.ru-ն:


«Ռոսստրոյկոմ»-ը 263 միլիոն ռուբլու խոշոր պատվեր է ստացել Մորդովիայի Հանրապետության գծով ներքին գործերի նախարարությունից: Պատվերն առնչվում է Սարանսկում ոստիկանական բաժանմունքի կառուցմանը:


Եվս 195,5 միլիոն ռուբլի նա ստացել է Մորդովիայի գծով ԱԻՆ-ի գլխավոր վարչությունից՝ Սարանսկում հրշեջ-փրկարարական կենտրոնի կառուցման համար:


«Մնացած պայմանագրերը խոշոր չեն»,- հայտնել է «Реальное время» պարբերականը:


Հաղորդվում է, որ մինչ այդ պատվերները ստանալը Արա Սարգսյանը Մորդովիայում կառուցել է անասնապահական համալիրներ, մշակութային տուն և Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար շենք: