Արաբկիր ԲԿ-ում գյումրեցի 2,5-ամյա երեխա է մահացել. Shamshyan.com

23:52 • 11.01.18

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 10-ին, Արաբկիր բժշկական կենտրոնում մահացել է 2,5-ամյա Հասմիկ Գրիգորյանը: 

Ինչպես հայտնում է կայքը, աղջնակը հիվանդանոց է ընդունվել այս տարվա հունվարի 8-ին, նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: 

Երեխան մահացել է վերակենդանացման բաժանմունքում և, ըստ կայքի տեղեկությունների, նա Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանի ազգականն էր: