Մադրիդի ծերանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կա 13 տուժած (լուսանկարներ, տեսանյութ)

13:53 • 11.01.18

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի ծերանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 13 մարդ, այդ թվում՝ 5 ոստիկան:

Pais-ի տվյալների համաձայն՝ շինության սենյակներից մեկում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել է 20 մարդ:

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության և ոստիկանության աշխատակիցները:

Աղբյուրը մանրամասնում է, որ 8 մարդ, այդ թվում՝ հաստատության աշխատակիցներից մեկը, տեղափոխվել են հիվանդանոց: Տուժած ոստիկաններին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում: