Թիվ 99 երթուղու միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվել է

12:05 • 12.01.18

 

Հունվարի 11-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Խանջյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.40-ին, նա թիվ 99 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1947թ. ծնված Քնարիկ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են փաստաթղթեր և գումար:

Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: