Վարչապետը կմասնակցի Դավոսում անցկացվելիք Համաշխարհային 48-րդ ամենամյա տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային 48-րդ ամենամյա տնտեսական ֆորումին, որը տեղի է ունենալու 2018թ. հունվարի 23-26-ը:
Tert.am-ին այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը՝ մանրամասնելով.
«Ստացել ենք հրավեր, վարչապետը մեկնելու է: Կարեն Կարապետյանն, ամենայն հավանականությամբ, ելույթ կունենա ֆորումում»:
Նշենք, որ համաժողովին բարձր մակարդակով մասնակցելու են պատվիրակություններ ավելի քան 100 երկրից:
Հայաստանը դավոսյան ֆորումին վերջին անգամ մասնակցել է 2009 թվականին:
Tert.am-ին hարցին`մինչ այդ Հայաստանի կառավարությունը հրավեր չէ՞ր ստացել, Արամ Արարատյանը պատասխանեց, որ տեղյակ չէ:










