ՔԿՎ-ն Արմեն Բիլյանի վերաբերյալ ՄԻՊ գրությանը պատասխանել է 4 օրում. ՔԿՎ հանրային կապեր
Հունվարի 11-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԻՊ գրասենյակում ընդունել է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի աջակիցներին: ՄԻՊ-ն ասել է, որ դեկտեմբերի 23-ին գրություն է ուղարկել Քրեակատարողական վարչություն Արմեն Բիլյանի տեղափոխության հարցի համար, ինչին դեռ պատասխան չի ստացել:
Tert.am-ը ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից պարզաբանում խնդրեց այն մասին, թե ինչո՞ւ հացադուլ հայտարարած կալանավորին վերաբերող գրավոր հարցմանը չեն պատասխանել:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ հարցմանը, որը ստացել են դեկտեմբերի 29-ին, պատասխան տրվել է։
Հարցին, թե քանի՞ օրում է տրվել պատասխան, ՔԿՎ հանրային կապերի բաժնից ասացին. «ՔԿՎ-ն ՄԻՊ-ից Արմեն Բիլյանի վերաբերյալ գրությունը ստացել է առձեռն՝ դեկտեմբերի 29-ին, որը տարվա վերջին աշխատանքային օրն էր, և հունվարի 11-ին Բիլյանին վերաբերող գրության պատասխանն ուղարկվել է ՄԻՊ գրասենյակ: Այսինքն՝ 4 աշխատանքային օրում տրվել է պատասխան»:
Նշենք, որ Արմեն Բիլյանը հացադուլ է հայտարարել 2017 թվականի դեկտեմբերի 19-ից և պահանջում է, որ իրեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ:










