Հնդկաստանում զինվորականներն ընկել են ուղղաթիռից՝ շքերթից առաջ անցկացվող փորձի ժամանակ (տեսանյութ)
Հունվարի 9-ին Նյու Դելիում երեք հնդիկ զինվորական լուրջ վնասվածքներ է ստացել ճոպանի պոկվելու հետևանքով: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է YouTube-ի khabar today ալիքում:
Hronika.info կայքի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանում հունվարի 15-ին տոնվող Բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի փորձի ժամանակ, երբ զինվորականները փորձում էին իջնել ուղղաթիռից:
«Այսպիսի սարքավորմամբ մեզ թշնամի պետք չէ մեր զինվորներին սպանելու համար», - միջադեպը մեկնաբանել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:










