«Իրանի Սպահան քաղաքի հայկական թաղամասն ամենահարուստ, ազատ թաղամասն է». Մաքսիմ Շևչենկո
Ռուս հայտնի լրագրող, հրապարակախոս Մաքսիմ Շևչենկոն պատմել է, որ իրանական Սպահան քաղաքի հայկական թաղամասն ամենահարուստ և ազատ թաղամասն է ամբողջ քաղաքում, գրում է rusarminfo.ru-ն:
«Սպահանում շատ լավ են ապրում հրեաներն ու հայերը: Սպահանի հայկական թաղամասն ամենահարուստ, ազատ թաղամասն է: Կանայք այնտեղ քայլում են ձեզ պես՝ գրեթե առանց գլխաշորերի, հասկանո՞ւմ եք՝ ինչպես ցանկանում են»,- ասել է Մաքսիմ Շևչենկոն «Эхо Москвы»-ի եթերում՝ պատմելով վերջերս Իրան կատարած այցից իր տպավորությունների մասին:
Լրագրողը նաև նշել է, որ քաղաքի հայկական թաղամասում գործում են ռեստորաններ, որտեղ ալկոհոլային խմիչք է վաճառվում: Բայց ալկոհոլային խմիչքը վաճառվում է միայն քրիստոնյաներին, քանի որ Իրանում արգելվում է ալկոհոլ վաճառել մահմեդականներին:










