Վաշինգտոնում հանդիպել են ՌԴ և ԱՄՆ դեսպանները (լուսանկար)
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովը Վաշինգտոնում հանդիպել է իր գործընկերոջ՝ ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանի հետ:
Երկու դիվանագետների հանդիպման ժամանակ արված լուսանկարն իր թվիթերյան էջում հրապարակել է ՌԴ դեսպանատունը:
«Երկու դեսպանները հանդիպել են»,-գրվել է լուսանկարին կից:
Հանդիպման վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Վաշինգտոնի և Մոսկվայի դիվանագիտական հարաբերությունները խիստ լարված են:











