Մոսկվայում տան մաքրուհին կասկածվում է իր գործատուի էլիտար բնակարանից 236.000 դոլար գողանալու համար
Մոսկվայում ոստիկանները ստուգում են Խամովնիկի թաղամասում տեղակայված էլիտար բնակարանից տարիներ շարունակ գումարներ գողանալու մասին տեղեկությունները: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:
Ինչպես գործակալությանը պատմել է ՌԴ ՆԳ նախարարության մայրաքաղաքային գլխավոր վարչության ներկայացուցիչը, ոստիկանություն է դիմել փաստաբան, որը ներկայացրել է այս թաղամասում բնակվող կնոջ շահերը:
«Պաշտպանը հաղորդել է, որ Մերձմոսկովյան շրջանում գրանցված 1975 թվականին ծնված քաղաքացին ժամանակ առ ժամանակ մաքրություն է արել իր հաճախորդի բնակարանում: Կինն իբր պատրաստել է չհրկիզվող պահարանի բանալիների կրնկօրինակը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ 2010-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում բնակարանից գողացվել է մոտ 236 հազար դոլար:
Նշվում է, որ այժմ պարզվում են տեղի ունեցածի մանրամասները, և ոստիկանությունում որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը:










