Կասպշիկը 21-րդ անգամ վերընտրվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնում
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս մեկ տարով վերընտրվել է իր պաշտոնում: Ինչպես հայտնել են ԵԱՀԿ քարտուղարությունից, որոշումը կայացվել է ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ, հայտնում է Report-ը:
Անջեյ Կասպշիկն անձնական ներկայացուցիչ է ընտրվում 21-րդ անգամ՝ այդ պաշտոնին լինելով 1997 թվականից ի վեր:
Մանդատի համաձայն՝ Կասպշիկը ներկայացնում է ԵԱՀԿ գործող նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերում: Նա աջակցում է հակամարտության երկարատև խաղաղ կարգավորման ձեռքբերման ուղղությամբ գործող նախագահի ջանքերին:
Բացի այդ, Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում է ևս մեկ տարով վերընտրվել Գյունտեր Բախլերը:










