Լեհաստանի իշխանությունները կարող են հանրաքվեի միջոցով դուրս բերել երկիրը ԵՄ-ից. Տուսկ
Եվրախորհրդի նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանի իշխանությունները կարող են հանրաքվեի միջոցով դուրս բերել երկիրը Եվրամիությունից, եթե զրկվեն ֆինանսական օգնությունից, այս մասին գրում է tygodnikpowszechny.pl-ը:
Տուսկը կարծում է, որ Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը ԵՄ-ին անդամակցությունից տեսնում է միայն մեկ օգուտ, այն է՝ ֆինանսավորումը: Ըստ Տուսկի՝ ընդհանուր առևտրային շուկան, իրավական համակարգն ու անվտանգության երաշխիքներն այժմ պակաս կարևոր գործոններ են Լեհաստանի իշխանությունների համար:
«Ես կարող եմ հեշտորեն պատկերացնել մի իրավիճակ, երբ Լեհաստանը հայտնվի միջոցներ տրամադրող երկրների ցուցակում, և այդ ժամանակ Լեհաստանի կառավարությունը կորոշի, որ ժամանակն է հարցնել քաղաքացիներին, թե արդյոք նրանք ցանկանո՞ւմ են տեսնել իրենց երկիրը ԵՄ կազմում: Իսկ հետո իշխանությունները կներդնեն բոլոր ուժերը, որպեսզի համոզեն լեհերին, որ ժամանակն է հրաժեշտ տալ ԵՄ-ին անդամակցությանը», - ասել է Տուսկը:
Այս ամենի հետ մեկտեղ Եվրախորհրդի նախագահը հավելել է, որ Բրյուսելում դեռ հույս ունեն, որ Լեհաստանն, ամեն դեպքում, կմնա ԵՄ կազմում:










