Հռոմում հանրային տրանսպորտի աշխատակիցները գործադուլ են անում
Իտալիայի մայրաքաղաքում տեղի է ունենում նոր տարում հանրային տրանսպորտի աշխատակիցների առաջին գործադուլը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոլորտի խոշոր արհմիությունները հայտարարել են գործադուլի մասին՝ Հռոմի քաղաքապետարանի հետ քաղաքային տրանսպորտային փոխադրումների մասին նոյեմբերին ձեռք բերված համաձայնագրի դրույթների վերաբերյալ դժգոհության առնչությամբ: Նրանք կարծում են, որ այդ համաձայնությունը հանգեցրել է իրենց աշխատանքային պայմանների վատթարացմանը:
Գործադուլը կտևի 24 ժամ՝ ամենածանրաբեռնված ժամանահատվածներում դադարներով: Առավոտյան տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է 8:30-ին, երեկոյան տրանսպորտը կաշխատի տեղի ժամանակով 17:00-ից 20:00-ն: Արհմիությունների հայտարարությունում նշվում է, որ մետրոյի, ավտոբուսների, տրամվայների և քաղաքամերձ գնացքների աշխատանքը երաշխավորված չէ:










