Պուտինը գեներալ-գնդապետի կոչում է շնորհել ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է գեներալի կոչում շնորհել Ռուսաստանի Գլխավոր դատախազության 16 աշխատակցի:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Պուտինի հրամանագրով գեներալ-գնդապետի կոչում է շնորհվել ՌԴ Գլխավոր դատակազի տեղակալ Սահակ Կարապետյանին: Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում վերջինս նշանակվել է 2016 թվականի դեկտեմբերին:
Սահակ Ալբերտի Կարապետյանը ծնվել է 1960 թվականի մարտի 28-ին Ռոստովի մարզում: Ավարտել է տեղի համալսարանը, աշխատել է դատախազության մարմիններում, 1995-99 թթ. եղել է Պետդումայի պատգամավոր:










