Խոշոր հրդեհ Վանաձորում. կրակի դեմ հրշեջ-փրկարարների հետ պայքարել են ոստիկաններն ու քաղաքացիները
Հունվարի 13-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասի թիվ 3 քոթեջում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Ըստ Shamshyan.com կայքի՝ հրշեջները քաղաքացիների, տեղի ոստիկանության ծառայողների հետ համատեղ մարել են 2 բնակելի քոթեջներում առաջացած հրդեհը՝ մինչ այդ կանխելով կրակի տարածումը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի պատճառը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։










