Հնդկաստանում 40 դպրոցական տեղափոխող նավակը շրջվել է. կա 4 զոհ

13:47 • 13.01.18

Հնդկաստանի արևմտյան ափերի մոտ 40 դպրոցական տեղափոխող նավակը շրջվել է, ինչի հետևանքով մահացել է առնվազն 4 երեխա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հնդկական ANI գործակալությանը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան՝ Մահարաշտրա նահանգի Դահանու քաղաքի ափերի մոտ:

Գործակալությունը մանրամասնում է, որ միջադեպի պահին նավակում գտնվող 40 դպրոցականից 25-ին հաջողվել է փրկել:

Նշվում է, որ միջադեպի վայրում որոնողա-փրկարարական գործողություններ են իրականացվում: