Ղազախստանում մկները կրծել են բանկոմատի փողերը

16:26 • 13.01.18

Ղազախստանում մկները մտել են տեղի բանկերից մեկին պատկանող բանկոմատ և վնասել են այնտեղ գտնվող կանխիկ գումարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, համացանցում հայտնվել է տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է բացվում բանկոմատը, որի ներսում կրծողներն են և վնասված գումարը:


Բանկը հաստատել է միջադեպի իսկությունը: Այդուհանդերձ, չի հստակեցվել, թե ինչքան է բանկի կրած նյութական վնասը:

Որոշ լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ այն կազմում է շուրջ 300 ԱՄՆ դոլար: