Վրաստանում ավազակային հարձակման հետևանքով տուժած հայ գործարարի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

18:48 • 14.01.18

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում այսօր կա դրական տեղաշարժ։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Տուժածն իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանում հայ գործարարը հարձակման է ենթարկվել, նրա մոտից հափշտակել են ավելի քան 11,000 դոլար։