Իսպանական ակումբում առաստաղի փլվելու պատճառով 26 մարդ է վիրավորվել
Մադրիդի գիշերային ակումբներից մեկում փլվել է կախովի առաստաղը, վիրավորվել է առնվազն 26 մարդ: Այդ մասին հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Լույս հունվարի 14-ին Մադրիդի Կարաբանչել թաղամասի ակումբներից մեկում 16 քառակուսի մետր մակերեսով առաստաղն ընկել է պարողների վրա:
Դեպքի վայր ժամանած փրկարարները օգնություն են տրամադրել 26 վիրավորներին, նրանցից 11-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի պատճառները պարզելու համար:










