Լիբանանում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը
Աբու-Համզե Համդանը վնասվածքներ է ստացել Սայդա քաղաքում հեռակառավարվող պայթուցիկ սարքով իր ավտոմեքենայի պայթեցման հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լիբանանի զինված ուժերի մամուլի ծառայության հայտարարությունը:
Պայթուցիկ սարքը պայթել է BMW մակնիշի ավտոմեքենայում Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքում: Ավտոմեքենան պատկանել է Համդանին, սակայն պայթյունի ժամանակ նա ավտոմեքենայի ներսում չի եղել:
Լիբանանյան ԶԼՄ-ները, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հայտնում են, որ Համդանի դեմ մահափորձին ներգրավված են իսրայելական հատուկ ծառայությունները:










