Երևանում բախվել են թիվ 58 ավտոբուսը և Toyota-ն, կան տուժածներ. shamshyan.com

11:35 • 15.01.18

Երևանում երեկ՝ ժամը 20:40-ի սահմաններում Պարույր Սևակ փողոցում՝ Սրտաբանական հիվանդանոցի մոտ, բախվել են թիվ 58 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի 4334 S համարանիշի ավտոբուսը և Toyota մակնիշի 34 RQ 205 համարանիշի ավտոմեքենան, իսկ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։