ԱՄՆ-ում ոչ սթափ վարորդը «վայրէջք է կատարել» շինության 2-րդ հարկում (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Սանտա Անա քաղաքում թմրանյութի ազդեցության տակ գտնվող վարորդը մեքենայով մխրճվել է շինության 2-րդ հարկի մեջ:
Ինչպես հայտնում է Los Angeles Times-ը, մեքենան մեծ արագության տակ հարվածել է ճանապարհային պատնեշին, հետո դուրս թռել մայրուղուց ու մխրճվել ատամնաբուժարանի շենքի 2-րդ հարկի մեջ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները մեքենայից դուրս են հանել 2 մարդու, որոնք թեթև վնասվածքներով հոսպիտալացվել են:
Մինչդեռ շինությունը միջադեպի հետևանքով լուրջ վնաս է կրել:













