Իսրայելական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել կանադական ավիաբազայում

10:02 • 15.01.18

Իսրայելական օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Նյու Յորքից Թել Ավիվ ճանապարհին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Boeing-747-ը ստիպված է եղել դադարեցնել իր երթուղին թռիչքից մոտ երկու ժամ անց շասիներում բռնկման մասին ազդանշանից հետո:


Արդյունքում օդանավը վայրէջք է կատարել կանադական ռազմաօդային ուժերի բազայում, որտեղ չի եղել անհրաժեշտ ենթակառուցվածքը բոլոր ուղևորներին տեղավորելու համար:


Անձնակազմը փորձել է վերացնել անսարքությունը սեփական ուժերով, սակայն երբ դա չի հաջողվել, բազա է ուղարկվել պահուստային ինքնաթիռ, որը պետք է ուղևորներին տեղափոխի Թել Ավիվ:


Ինքնաթիռի ուղևորները ստիպված են եղել 12 ժամ անցկացնել ինքնաթիռում՝ սպասելով երկրորդ օդանավին: Հաղորդվում է, որ նրանց արգելվել է դուրս գալ թռիչքուղի -30 աստիճան ցրտի պատճառով: