Ջակարտայում ֆոնդային բորսայի հարկերից մեկի փլվելու պատճառով 28 մարդ է վիրավորվել
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ֆոնդային բորսայի շենքի երկրորդ հարկի փլվելու հետևանքով 28 մարդ է վիրավորվել, հայտնում է NBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել շուկայի կեսօրյա դադարի ժամանակ:
Տեղի իշխանությունները տարհանել են մարդկանց շենքի շրջակայքում գտնվող տարածքներից:
Երկրորդ հարկի հատակն ընկել է բաց տարածքի վրա, որտեղ սրճարան է տեղակայված և հաճախ զբոսաշրջիկներ են հավաքվում:










