Հարավային և Հյուսիսային Կորեաները Օլիմպիական խաղերում հանդես կգան «միասնական» դրոշի ներքո

21:12 • 17.01.18

Հյուսիսային և Հարավային Կորաները համաձայնել են միասին և միասնական դրոշի ներքո մասնակցել երթին Ձմեռային օլիմպիական խաղերի հանդիսավոր բացմանը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, կողմերը կարճատև բանակցություններից հետո որոշել են նաև կանանց հոկեյի համատեղ հավաքականով հանդես գալ: Երկու Կորեաների միջև ավելի քան երկու տարում առաջին անգամ բարձր մակարդակով բանակցություններ են տեղի ունենում:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերն անցկացվելու են փետրվարի 9-27-ը հարավկորեական Փյոնչան քաղաքում:

Տասնյակ հազարավոր մարդիկ են առցանց խնդրագիր ստորագրել՝ հոկեյի կանանց հավաքականը միավորելու մտքից հրաժարվելու համար, քանի որ հարավկորեացիները կարծում են, որ կզրկվեն մեդալ վաստակելու հնարավորությունից: