Նախագահը բացարձակ առողջ է. Պեսկովը Պուտինի մասին
Ռուսաստանի նախագահը առողջական խնդիրներ չունի, վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է life.ru-ն:
«Կարող եմ վստահեցնել, որ նախագահը բացարձակ առողջ է և շատերին կարող է գերազանցել»,- ասել է Պեսկովը:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, այդ հարցն առաջացել է այն պատճառով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բժշկական հետազոտություն է անցել և լավ վիճակում լինելու մասին եզրակացություն է ստացել: Պեսկովը հավելել է, որ ռուսական օրենքներում չկա օրենք, որի համաձայն անհրաժեշտ կլինեին ՌԴ նախագահի նման հետազոտությունները:
«Մեր օրենսգրքում նախագահի առողջական վիճակի մասին տվյալները հրապարակելու վերաբերյալ պարտավորություններ նախատեսված չեն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:










