Թաթարստանում կուղբերի «աշխատանքի» արդյունքում ողջ գյուղը հայտնվել է ջրի մեջ (տեսանյութեր)

22:32 • 17.01.18

Թաթարստանի Բրուստանկա գետում կուղբերի կառուցած ամբարտակը ջրհեղեղի պատճառ է դարձել Մենզելինսկի շրջանի գյուղերից մեկում. ջրի տակ են հայտնվել կենտրոնական փողոցը և գյուղատնտեսական մառանները, որտեղ պահվում են ձմռան պաշարները:

Ինչպես հայտնում է news.mail.ru-ն, գյուղի հուսահատ բնակիչները տեսանկարահանել և համացանցում են տեղադրել «ջրային բնակավայրը»:

Տեղաբնակների խոսքով՝ փողոցում ոչ քայլել է լինում, ոչ էլ երթևեկել: Ջուրն ամենուր է լցվել: Նրանք շարունակում են ապրել այդ պամաններում, սակայն նրանց ոչ ոք չի կարողանում օգնել: Գյուղի փրկության մասին սկսել են մտածել միայն բնակչուհիներից մեկի բողոքից հետո:

Պաշտոնյաների այցից հետո փրկարարները պարզել են, որ ջրհեղեղի պատճառը գետում կենդանիների կառուցած պատնեշն է: Այն կոտրելու համար տեղի պաշտոնյաները սպասում են Թաթարստանի կենսաբանական ռեսուրսների հարցով հանձնաժողովի թույլտվությանը, որը դեռևս չի ստացվել: