Մահացել է Ռուբեն Վարդանյանի հայրը
Կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի հայրը՝ 91-ամյա Կառլեն Վարդանյանը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:
Կառլեն Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Էջմիածնում: Նա հայտնի ճարտարապետ է եղել, որի ղեկավարությամբ 1962-ին վերակառուցվել է Երևանի կրկեսի շենքը:
Նա երկու զավակ է ունեցել՝ Ռուբենը և դուստրը՝ Մարինեն, որն այժմ հանրահայտ բանաստեղծուհի է և հանդես է գալիս Մարինե Ալես գրական կեղծանվամբ:










