Ղազախստանում հրդեհված ավտոբուսի ուղևորներին խանգարել է փրկվել արգելափակված դուռը. երկրի ՆԳՆ
Ղազախստանի ՆԳ նախարարությունը բացահայտել է հանգամանքները, որոնց պատճառով Ղազախստանում ավտոբուսի հրդեհից մահացած ուղևորներին չի հաջողվել դուրս գալ այնտեղից: Այս մասին հայտնում է Mk.ru-ն:
Պարզվել է, որ միջադեպի պահին ավտոբուսի կողային դուռն արգելափակված է եղել, ինչի հետևանքով կարողացել են փրկվել միայն վարորդներն ու երեք ուղևոր:
«Ավտոբուսը կանգ առավ, բոլոր վարորդները դուրս վազեցին: Մարդիկ վազեցին ելքի մոտ, սակայն կողային դուռն արգելափակված էր», - ասել է ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Վիտալի Սինևը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի Սամարա-Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուս է հրդեհվել, ինչի հետևանքով մահացել է 52 մարդ:
Ավելի ուշ պարզվել է, որ հրդեհման պատճառ կարող էր լինել էլեկտրալարերի կարճ միացումը:










