Կալիֆորնիայում անհայտ անձինք ավելի քան 100 փեթակի վրա բենզին են լցրել ու այրել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Պրունդեյլ քաղաքում անհայտ անձինք շուռ են տվել ավելի քան 100 փեթակ և բենզինով այրել դրանք՝ սպանելով մոտ 200 հազար մեղու, այս մասին հայտնում է KSBW հեռուստաալիքը։
Ինչպես մանրամասնել է փեթակների տերը, ինքը Ռուսաստանից և Իտալիայից բերված մեղուներ է պահել, որոնք աչքի են ընկնում հանգիստ պահվածքով:
Տղամարդը ենթադրում է, որ մեղուներին սպանել են իր հարևանները, որոնք անհանգստանում էին իրենց երեխաների անվտանգության համար:
Նա նաև ասել է, որ հանցագործության հետևանքով կրած վնասն ավելի քան 50 հազար դոլար է:
Նշվում է, որ անցկացվում է հետաքննություն, դեռ ոչ ոք չի ձերբակալվել:










