Հայտնի է Ղազախստանում 52 մարդու կյանք խլած ավտոբուսի հրդեհման պատճառը (լուսանկարներ)

14:17 • 18.01.18

Ղազախստանի Սամարա-Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուսի հրդեհման պատճառը, որի հետևանքով 52 մարդ է մահացել, կարող էր լինել էլեկտրալարերի կարճ միացումը: Այս մասին հայտնում է NUR.kz-ը՝ հղում անելով ԱԻ վարչության շրջանային բաժնին:

Հաղորդվում է, որ հրդեհման ընթացքում մարդիկ խուճապի են մատնվել: Նաև նշվում է, որ ավտոբուսը գերծանրաբեռնված է եղել:

Հիշեցնենք, որ Ղազախստանւմ 52 մարդ է զոհվել ուղևորատար ավտոբուսում հրդեհի հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Ակտյուբինի մարզի Իրգիզի շրջանում Սամարա-Շիմքենտ ավտոճանապարհին՝ տեղի ժամանակով ժամը 10:30-ին:

Ավտոբուսում եղել է 55 ուղևոր և երկու վարորդ: Բոլոր զոհերն Ուզբեկստանի քաղաքացիներ են: