Մոսկվայում ձյան տեղումների պատճառով 8 բալանոց խցանումներ են առաջացել

12:00 • 18.01.18

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի ավտոճանապարհներին առավոտյան ժամերին ձյան տեղումների պատճառով 8 բալանոց խցանումներ են առաջացել, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով «Яндекс.Пробки» ծառայության տվյալներին:

Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կանխատեսումների կենտրոնից հաղորդել են, որ այսօր Մոսկվայում սպասվում է ուժեղ քամի, ձյուն, տեղ-տեղ՝ թույլ բուք: 

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ ճանապարհներին վատ տեսանելիության պատճառով քաղաքի մի շարք հատվածներում մեքենաներն ընթանում են ոչ ավելի, քան 10 կմ/ժ արագությամբ: