Պեսկովն ասել է՝ ինչ չի սիրում Պուտինն ամենաշատը

15:32 • 18.01.18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է այն մասին՝ ինչ չի սիրում նախագահն ամենաշատը, ինչպես նաև պատասխանել նախագահական ընտրություններից հետո իր պլանների մասին հարցին: 

«Սուտն ու ոչ կոմպետենտությունը», - ասել է Պեսկովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում՝ պատմելով, թե ինչն է մասնավորապես տհաճ Պուտինի համար:

ТАСС-ի հաղորդմամբ՝ Պեսկովը նաև հերքել է ենթադրությունն առ այն, թե ինքը երբեմն վառ արտահայտություններ կամ կատակներ է հուշում նախագահին:

Պուտինի մամուլի քարտուղարը խոստովանել է, որ ինքը դեռ չի մտածել 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններից հետո իր պլանների մասին:

Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինն առողջական խնդիրներ չունի: